Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

 |armenpress.am|
18:29 - 03 սեպտեմբերի, 2022

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

 Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։

«Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ:

Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են  օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Թուրքիան արդեն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հալածանքների և ամբողջ Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականության հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել