Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ ՊՆ
04:21 - 13 սեպտեմբերի, 2022

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Քիչ առաջ այս մասին հայտնեց ՊՆ  խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսած փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակակարոդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի հրաձագային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիրքային առաջախաղացման գործողություններ։ Դիրքային մարտերը շարունակվում են։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել