Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին


 |armenpress.am|
10:54 - 14 սեպտեմբերի, 2022

Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին |armenpress.am|

armenpress.am:  Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Երկրի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների սահմանին առկա լարվածությամբ: Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել