ՀԱՊԿ երեկվա գագաթնաժողովի արդյունքը մակերեսային է, ու դա զարմանալի չէ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան ուղարկելը գագաթնաժողովում գերիշխող կեղծ հավասարակշռության ֆոնին դատարկ որոշում է՝ խուսափելու Հայաստանի դեմ հարձակման կոլեկտիվ պատասխանատվությունից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նաև անդրադարձել է Ղազախստանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ նշելով, որ դա լավագույնս ցույց է տալիս «ՀԱՊԿ-ի անիմաստությունը»։
«Ուստի հրամայական է, որ Հայաստանը ողջամիտ գնահատի իր դիվանագիտական ջանքերը»,- գրել է Մնացականյանը։
comment.count (0)