Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»
13:48 - 14 սեպտեմբերի, 2022

Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

Նրա խոսքով՝ «Երևանը պետք է հրաժարվի նման սադրանքներից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։

Նա հավելել է, որ Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին փխրուն է և հիշեցրել է համապարփակ համաձայնագիր ստորագրելու ադրբեջանական կողմի առաջարկը։

Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին Երևանը երկար ժամանակ չէր համաձայնվում։

Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ այս հարցով կապ է հաստատվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, քննարկումներ են սկսվել սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել