2022-09-14-15cd96a5-d4e4-44d6-9a71-6e4feb67cb19.jpeg

Անհանգստացած ենք Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով. Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ու Կովկասի դեպարտամենտի տնօրեն Մաթիաս Լութենբերգն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին:

«Խորապես անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով: Մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Մենք աջակցում ենք Շառլ Միշելի ներկայացրած ապաէսկալացիայի առաջարկին»,- գրել է դիվանագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն