Նախորդ օրը կեսգիշերից ռազմական դրություն մտցնելու նախագիծը դրված է իմ սեղանին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, ոչ թե որովետև ագրեսիա չկա, որովհետև դա շատ լուրջ որոշում է, որ ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը հաշվի առնել։
Ռազմական դրություն մտցնելու հարցը օրակարգում է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահին չի կայացվի։ Կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից։
«ՀՀ-ի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի, զենքը ձեռքին՝ պետք է պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը։
ՀՀ տարածքները անսահմանափական չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)