Տոնոյանի գնահատմամբ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսանը դավաճանություն է կատարել՝ ապաստան խնդրելով այլ երկրից |news.am|
08:43 - 26 ապրիլի, 2019

Տոնոյանի գնահատմամբ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսանը դավաճանություն է կատարել՝ ապաստան խնդրելով այլ երկրից |news.am|

news.am։ Ես հստակ տեղեկություններ չունեմ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապաստան խնդրել է, թե՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե չեմ սխալվում, ինքը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել »,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:
Հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»:

Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել