Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը գրել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
ՍիվիլՆեթի Գորիսի թիմը հայտնում է, որ ժամը 22:20-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է ինչպես Գորիսի, այնպես էլ Սիսիանի ուղղությամբ, և չեն լսվում հրետակոծությունների ձայներ։
Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ այս պահին հանգիստ է ամեն ինչ, նորմալ: Իրավիճակը մոտ մեկուկես-երկու ժամ է, ինչ հանդարտվել է։
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ևս հայտնեց, որ նշված ժամանակահատվածում իրավիճակը հանդարտվել է։
Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենց ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակը հանգիստ է։
comment.count (0)