Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին
 |civilnet.am|
17:42 - 16 սեպտեմբերի, 2022

Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին |civilnet.am|

civilnet.am: Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Аzertag-ի փոխանցմամբ՝ Ալիևն իր ելույթում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի տարանցիկ, տրանսպորտային հնարավորությունները և նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո» տրանսպորտային հնարավորություններն ավելի կմեծանան։

«2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի կնքման համար նախատեսված հինգ սկզբունքներ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

«Այժմ պետք է աշխատենք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների։ Ցավոք, այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանը լայնածավալ ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Այդ սադրանքը հսկայական հարված է հասցրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Իլհամ Ալիևը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել