Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ և ազդեցությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցության տակ այդ հակամարտությունը hաջողվել է դադարեցնել։ Հուսով եմ ՝ այդպես էլ կլինի», - ասել է նա՝ նշելով, որ այս իրադարձությունը ընդհանրապես կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հետ, սա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին:
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար:
comment.count (0)