Ելույթ եմ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին․ Փելոսի
12:05 - 19 սեպտեմբերի, 2022

Ելույթ եմ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ ելույթ է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ «ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին»: 

«Ամբողջ աշխարհում բռնապետության դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանը և ազատությանը»,- գրել է նա:

Փելոսին նաև հայտնել է, որ ելույթից հետո իրենց պատվիրակությունը հնարավորություն է ունեցել կլոր սեղանի շուրջ զրուցելու քաղհասարակության ներկայացուցիչների հետ․ «Նրանք պատմեցին իրենց փորձի մասին, և մենք քննարկեցինք անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ բոլորը կարողանան ապրել բռնությունից և հակամարտությունից զերծ»։

Փելոսին նշել է, որ այս դժվար ժամանակներում պետք է հուսալ։

«Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որը տոկունության և ուժի պատմություն է: Հույս կարելի է գտնել արվեստի միջոցով, և ինչպես գրել է բանաստեղծ Պարույր Սևակը, բոցը երբեք չի մարել, այլ երկար դարերի ընթացքում շարունակել է վառ մնալ (Նկատի ունի Սևակի բանաստեղծությունը․ «Բայց վրեժի ահեղ բոց էր ահեղ մարտում, Եվ հրախաղ, որ հաղթանակ էր ավետում...  Եվ չի մարել նա դարերում մահամնա, Մնացել է, որովհետև մի հուր էր նա»,- խմբ․): Պատիվ էր տեսնել, թե ինչպես է Հայաստանի հուսադրող կրակը պայծառ վառվում»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել