Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այս մասին Զատուլինը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։
Զատուլինը ծանոթացել է անցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հետևանքով ստեղծված իրավիճակին և, մասնավորապես, եղել է առողջարանային Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության տարածք խորքային առաջխաղացման ժամանակ։
Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։
Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը Կոնստանտին Զատուլինին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Զատուլինը Մոսկվա է վերադարձել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան։
comment.count (0)