«Եռաբլուր»-ից 37 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն
11:32 - 21 սեպտեմբերի, 2022

«Եռաբլուր»-ից 37 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն

«Եռաբլուր»-ից 37 անձ է բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը)։

Այս պահին բոլորը ազատ են արձակվել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել