armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը քննարկել են Ուկրաինայի և էներգետիկան ու տնտեսական անվտանգությունը առնչվող հարցեր:
Սա բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի ստանձնումից ի վեր Թրասի առաջին պաշտոնական բանակցություններն են Բայդենի հետ, հայտնել է Սպիտակ տունը։
«Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել աշխարհի այլ ժողովրդավարական երկրներին՝ ապահովելու ժողովրդավարությունների հաղթանակը», - ասել է Թրասը, որի խոսքերը մեջբերում է ԱՄՆ վարչակազմը:
Իր հերթին Բայդենը Թրասսին ասել է, որ ակնկալում է հետագա սերտ համագործակցություն Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև ու որ նրանք միասին շատ անելիքներ ունեն։
«Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ձեզ հետ՝ աշխարհում մեր ամենամոտ դաշնակցի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրասը հավելել է, որ ինքը «շատ ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համոզվելու համար, որ միասին աջակցում են ուկրաինացիներին»:
comment.count (0)