Չավուշօղլու․ «Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն» |armtimes.com|
19:31 - 25 սեպտեմբերի, 2022

Չավուշօղլու․ «Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն» |armtimes.com|

armtimes.com: Հայաստանին անհրաժեշտ են խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է Hurriyet-ը, Լոս Անջելեսում Անկարայի գլխավոր հյուպատոսությունում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին, հայտարարել է, թե Հայաստանին պետք է միայն խրախուսել դրա համար։

Թուրք նախարարը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի հայկական համայնքին՝ նշելով, որ այն բավական ակտիվ է, բայց «ԱՄՆ-ում հայերի խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի, պետք է գնահատի այս հնարավորությունը»։

Այս կապակցությամբ Չավուշօղլուն կոչ է արել թուրքական համայնքին ավելի ակտիվ լինելու և լուրջ կապեր հաստատելու Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել