ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
11:23 - 26 սեպտեմբերի, 2022

ՔՊ-ն առաջատար է 9 համայնքներում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի 17 համայնքներում ընտրությունները անցկացվել են համամասնական ընտրակարգով։

Infocom-ը ներկայացնում է ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները։

Այսպես․ Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հավաքելով  2299 ձայն․ համայնքում առաջադրված «Հզոր համայնք» դաշինքը հավաքել է 1327 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 181 ձայն։

Արագածոտնի Թալին համայնքում առաջադրված 5 կուսակցություններից առաջատարը դարձյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 7990 ձայնով։ «Արդար Հայաստան» կուսակցությունը այստեղ հավաքել է 2323 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 1193 ձայն, «Կայունություն» կուսակցությունը՝ 879 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 913 ձայն։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ընտրություններին մասնակցել է միայն «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ հավաքելով 5257 ձայն։

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն է առաջատար՝ 1779 ձայնով։ Բացի ՔՊ-ից՝ այստեղ ընտրություններին մասնակցել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ հավաքելով 1731 ձայն։

Լոռու մարզի Ալավերդի համայնքում պայքարն ընթացել է 4 ուժերի մեջ․ նախնական արդյունքներով այստեղ առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 6557 ձայն, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 340 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 316 ձայն։

Լոռի Բերդում առաջատար է ՔՊ-ն՝ 1254 ձայնով։ «Ապրելու երկիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 619 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338 ձայն։

Տաշիրում առաջատար է «Միասնական համայնք» դաշինքը՝ 5904 ձայնով։ Այստեղ առաջադրվել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ հավաքելով 2376 ձայն։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում նույնպես առաջատար Է «Միասնական համայնք» դաշինքը՝ 6812 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ հավաքել է 5571 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 879:

Ակունք համայնքում նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2708 ձայնով։ Մյուս մրցակիցը՝ «Համախմբում» դաշինքը հավաքել է 2098 ձայն։

Բյուրեղավանում 4 քաղաքական ուժ է մասնակցել ընտրություններին, իսկ առաջատարը դարձել է «Միասնություն» դաշինքը՝ 2079 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1247, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1157, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 166 ձայն։

Ջրվեժում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ստացել է 2084 ձայն։

Շիրակի մարզի Անի համայնքում հաղթել է «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ հավաքել է 3032 ձայն, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայն։

Սյունիքի Սիսիան համայնքում ընտրություններին մասնակցել է 7 քաղաքական ուժ, առաջատարը ՔՊ-ն է՝ 4093 ձայնով։ «Աշխատանք և արդարություն» դաշինքը այստեղ ստացել է 2693 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2307 ձայն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 979 ձայն, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794 ձայն, «Զարգացող համայնք» դաշինքը՝ 570 ձայն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»՝ 403 ձայն։

Քաջարան համայնքում առաջատարը «Դեպի միասնություն» դաշինքն է` 3127 ձայնով։ ՔՊ-ն այստեղ հավաքել է 1118 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 482 ձայն։

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 3281 ձայնով։ «Հանրապետություն» կուսակցությունը այստեղ հավաքել է 388 ձայն։

Եղեգիս համայնքում նույնպես առաջատարը ՔՊ-ն է՝ 1593 ձայնով։ Ազատական կուսակցությունը այստեղ հավաքել է 1162 ձայն, «Վերելք» կուսակցությունը՝ 45 ձայն։

Տավուշի Բերդ համայնքում առաջադրված 3 ուժերից հաղթել է «Զորավոր համայնք» դաշինքը՝ 5685 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացել է 4298 ձայն, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1097 ձայն։

Արագածոտնի Ալագյազ համայնքում ընտրությունները տեղի են ունեցել մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել է Մախմուդով Ջասմը՝ 773 ձայնով։ Մյուս թեկնածուն՝ Ուռուսյանը Անզորը այստեղ հավաքել է 444 ձայն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել