Վերին Լարսի անցակետում կտեղակայվի զինվորական կոմիսարիատի զորահավաքային կետ
11:28 - 27 սեպտեմբերի, 2022

Վերին Լարսի անցակետում կտեղակայվի զինվորական կոմիսարիատի զորահավաքային կետ

Ռուս-վրացական սահմանի՝ Հյուսիսային Օսիայի հատվածում մոտ օրերս կտեղակայվի զինվորական կոմիսարիատի զորահավաքային կետ։ Համապատասխան որոշում է կայացվել Վերին Լարսի անցակետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է շրջանի ՆԳՆ պաշտոնական թելեգրամյան ալիքում։ 

«Առաջիկայում անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի զորահավաքային կետ։ Հանդիպման արդյունքների մասին զեկուցվել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավարին»,- նշվում է հայտարարության մեջ։

Վերին Լարսի անցակետով սահման հատելը թույլատրվում է։ Այս որոշումը կայացվել է խորհրդակցության ժամանակ։

«Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սերգեևը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Վերին Լարսի անցակետում, որի արդյունքներով մասնակիցները որոշել են թույլ տալ քաղաքացիներին հատել սահմանը ոտքով, և մի շարք հետագա միջոցառումներ են նախատեսվել կարգուկանոնի և երթևեկության անվտանգության առումով»,- ասված է հաղորդագրությունում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել