Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|
16:06 - 27 սեպտեմբերի, 2022

Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ ասուլիսի մեկնարկին շեշտեց Հունաստանի աջակցությունը Հայաստանին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային:

2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով իրենց հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին՝ Միրզոյանը նախ նշեց հայ-հունական հարաբերությունների զարգացումը:

«Անցած 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում»,- ասաց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել