Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը, Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը, Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը ու Խերսոնի մարզի 87,05%-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Ընտրատեղամասերի փակվելուց հետո Ինքնահռչակ ԼԺՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հանրաքվեին մասնակցությունը, հաշվի առնելով ՌԴ ընտրատեղամասերը, կազմել է 94,15%, ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 1 662 607 ընտրող։ Զապորոժիեի շրջանում մասնակցությունը կազմել է 85%, քվեարկությանը մասնակցել է 541 093 մարդ։ Ինքնահռչակ ԴԺՀ-ում հանրաքվեին մասնակցությունը կազմել է 97,51% կամ 2,131,207 մարդ, Խերսոնի շրջանում՝ 78,86%, քվեարկել է 571,001 մարդ։
comment.count (0)