Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից
22:06 - 03 հոկտեմբերի, 2022

Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից

Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից։ Այս մասին ասված է Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ քննության ենթարկելու հանձնառությունը։ Ակնկալում ենք, որ քննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- հայտնում են դեսպանությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել