Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածը
14:30 - 04 հոկտեմբերի, 2022

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածը

Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել այն հրապարակումը, ըստ որի՝ ՌԴ-ն ստիպում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը, որի համար էլ Մոսկվան խրախուսում է Բաքվին։

 «Ոչ, սա հերթական անհեթեթությունն է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրո՞ք Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ռուսաստանի ցանկություններն ու պահանջները Հայաստանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել