Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
10:37 - 05 հոկտեմբերի, 2022

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկանը լրանալը․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Օրինագիծն ընդունվեց 63 կողմ, 0 դեմ ձայներով։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագծի քննարկումների ընթացքում ասել էր, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: «Այս խնդիրն առաջացել  է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք տարիքը սահմանել 28  տարի, որով կլուծվի խնդիրը»,-ասել էր նա։

Նա տեղեկացրել էր նաև, որ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղությունների մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել