Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երանուհի Թումանյանցին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով