Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Իլհամ Ալիև |tert.am|
20:05 - 05 հոկտեմբերի, 2022

Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Իլհամ Ալիև |tert.am|

tert.am: Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դա գալիս է նրանից, որ վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն իր տեսակի մեջ առաջինն էր խաղաղության համաձայնագրի նախապատրաստման օրակարգով:

Հուսով ենք, որ դա շատ ժամանակ չի պահանջի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել