Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն
 |azatutyun.am|
10:20 - 07 հոկտեմբերի, 2022

Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո:

Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել