Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ
15:53 - 07 հոկտեմբերի, 2022

Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:

Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը երեկ ընտրվել են ԲԴԽ անդամներ:

Այդ պաշտոնում նրանց առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

Կարեն Անդրեասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի, Երանուհի Թումանյանցը՝ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը 2022թ. հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացնել, ինչը պայմանավորել էր «առողջական խնդիրներով»: Սակայն, հանրությանը հայտնի է, որ նրա հրաժարականն իրականում պայմանավորված էր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությամբ: 

Այս տարվա փետրվարի 20-ին Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույց էր տեղի ունեցել: Ջհանգիրյանը հորդորել էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Հենց այդ զրույցի ձայնագրությունն էլ հունիսի 20-ին հրապարակել էր Վարդազարյանը: Դրանից հետո իրավապապաշտպանները պահանջեցին, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում ներկայացնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել