Թուրքիայում ածխահանքի պայթյունից 28 մարդ է զոհվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

 |armenpress.am|
11:34 - 15 հոկտեմբերի, 2022

Թուրքիայում ածխահանքի պայթյունից 28 մարդ է զոհվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան։

Հիվանդանոցներում 11 վիրավոր կա։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Սոյլուն լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով ածխահանքում գտվող անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նախնական տվյալներով՝ հայտնի է նրանցից 15-ի գտնվելու վայրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել