Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|
18:37 - 16 հոկտեմբերի, 2022

Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա |factor.am|

factor.am: Քրեական վարույթը, որի շրջանակներում  Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր Հայաստանի մի շարք դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, դեռևս նախաքննության փուլում է։ ԱԱԾ քննչական դեպարատամենտում քննվող վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործող Դատական համակարգ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։ Հուլիսի 21-ից սկսած՝ շուրջ 9 ամիս, այս դատարաններում գործերը դատավորների միջև ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից են  մակագրվում։ Շուրջ 9 ամիս անց ծրագրի կոդերը վերադարձվել են, սակայն քրեական գործի քննությունը շարունակվել է։

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դատարանների համակարգչային ծրագրի առգրավման պատճառն ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն է եղել։

Այս քրեական գործը կաթվածահար էր արել գրեթե ողջ դատական համակարգի աշխատանքը՝  բացառությամբ Վճռաբեկ և մարզերի դատարանների։ Հատկապես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված անձինք ու վերջիններիս պաշտպանները դժգոհություն էին հայտնում, որ իրենց գործերը մակագրվում են իշխանահաճո դատավորներին, այլ ոչ թե պատահականության սկզբունքով էին բաշխվում։ Որոշ պաշտպաններ անգամ ճշգրիրտ կանխատեսումներ էին կատարում, թե  քաղաքական հնչերանգ ունեցող որ գործը, որ դատավորին է մակագրվելու։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել