Պեսկով. «ՆԱՏՕ-ն միջամտել է կոնֆլիկտին, բայց դա չի ազդի մեր նպատակների վրա» |azatutyun.am|
22:27 - 16 հոկտեմբերի, 2022

Պեսկով. «ՆԱՏՕ-ն միջամտել է կոնֆլիկտին, բայց դա չի ազդի մեր նպատակների վրա» |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստակայանի թղթակից Պավել Զարուբինի հետ զրույցում այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ն միջամտել է ուկրաինական հակամարտությանը, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա:

«ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն միջամտել է հակամարտությանը, բայց դա որևէ կերպ չի ազդի մեր բոլոր նպատակների և սպասելիքների վրա, այսինքն օպերացիան շարունակվում է և կհասցվի մինչև վերջ»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Պեսկովի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին էապես բարդացնում է իրավիճակը, սակայն Ռուսաստանի կարողություններն ընձեռում են «հատուկ ռազմական օպերացիան» շարունակելու հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել