Հայաստանը սպասում է դրական արձագանքի Ադրբեջանից՝ 3 անցակետի բացման վերաբերյալ․ Փաշինյան
11:16 - 17 հոկտեմբերի, 2022

Հայաստանը սպասում է դրական արձագանքի Ադրբեջանից՝ 3 անցակետի բացման վերաբերյալ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը Ադրբեջանից սպասում է դրական արձագանքի՝ 3 անցակետի բացման վերաբերյալ․

«Մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ՝ ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել