Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Այս մասին Infocom–ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։ Վերջինս դատավոր է նշանակվել 2021 թ․ հոկտեմբերի 20-ին։
Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը հայտարարել է, որ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունել եւ դրան ժպիտով է վերաբերվում։
Լուսանկարում՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը
comment.count (0)