Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|
14:43 - 19 հոկտեմբերի, 2022

Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|

armenpress.am: Պարենային անվտանգությունը Հայաստանի կարևորագույն անվտանգային բաղադրիչներից մեկն է, մինչև տարվա վերջ կկազմվի պարենային ռազմավարություն, որի մեջ կներառվի հատուկ սննդակարգը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Գիտեք, որ անցած շաբաթ կայացել է պարենային անվտանգության վերաբերյալ համաժողով, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանին անհրաժեշտ քանակի սննդամթերքով ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն։ Օրինակ՝ մինչև 2 տարեկան երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի հետևանքով աշխարհում այդ տարիքային խմբի երեխաների ավելի քան 40 տոկոսը ունեն թերսնվածություն։ Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է։ Թերսնված երեխաները շատ դեպքերում կարող են լինել նաև բարեկեցիկ ընտանիքներից։ Հատուկ սննդակարգ պետք է կազմել»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ ներկայումս կազմվում է պարենային ռազմավարություն։

«Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կընդունվի ռազմավարություն, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը, երբ պետք է ուտել»,- հավելեց Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել