Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը ևս կալանավորվել է

 |factor.am|
16:42 - 21 հոկտեմբերի, 2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը ևս կալանավորվել է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշել է կալանավորել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թ․Հ․-ին։ Այս մասին տեղեկությունը հաստատեց մեղադրյալի պաշտպան Գարիկ Գալիկյանը։ Վերջինիս խոսքով՝ Թ․Հ․-ն մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գալիկյանի խոսքով՝ իր պաշտպանյակին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը նույնպես կալանավորված է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Ըստ գործի նյութերի՝ դատավորը գրավի դիմաց ազատ է արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, ով հայտնի է Ֆազ մականունով։ Գրիգորյանի պաշտպանը եղել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով այս գործով մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանը նույնպես կալանքի տակ է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել