«Եռաբլուր»-ում որդեկորույս ծնողներին բռնության ենթարկելու գործով 20 անձ տուժող է ճանաչվել

 |factor.am|
17:20 - 21 հոկտեմբերի, 2022

«Եռաբլուր»-ում որդեկորույս ծնողներին բռնության ենթարկելու գործով 20 անձ տուժող է ճանաչվել |factor.am|

factor.am: ՀՀ անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից հինգի մարմնական վնասվածքներն արձանագրվել են դատաբժշկական եզրակացությամբ։ Ինչպես ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ վնասվածքները եղել են մարմնի տարբեր հատվածներում։ «Քրեական վարույթի շրջանակներում 20 ծնող արդեն իսկ տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ ոստիկանի դեռևս մեղադրանք չի առաջադրվել, գործով կասկածյալ ևս չկա, ինչը ցավալի է»,- նշեց Հովհաննիսյանը հավելելով՝ այս պահին սպասում են տուժող ճանաչված այլ անձանց դատաբժշկական փորձաքննություններին։

Հիշեցնենք,՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել զինվորական պանթեոն՝ պատճառաբանելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

Ոստիկանությունից հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել