Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին
 |tert.am|
15:48 - 24 հոկտեմբերի, 2022

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Հայաստան- Ադրբեջան-Վրաստան խորհրդակցությունների մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, գրում է minval.az-ը:

«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։

Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- ասել է Ալիևը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել