Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում
16:36 - 30 հոկտեմբերի, 2022

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում:

Այն մեկնարկել էր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ։ Արցախի ԱԺ նիստում ընդունվել է հայտարարություն, որում նշվել է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

ԱԺ ընդունած հայտարարությամբ այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Բացի այդ, շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար՝ նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Լուսանկարը` tert.am-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել