Դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում․ Ալեն Սիմոնյան

 |news.am|
14:24 - 02 նոյեմբերի, 2022

Դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ տրամաբանական է, որ իշխող կուսակցության վարչության նախագահ լինի այն մարդը, որն ընտրությունների ժամանակ լինում է թիմի առաջին համարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը։

«Մենք մեծ դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը համաձայնի առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում։ Մենք լիարժեք մտել ենք խորհրդարական կառավարման ձեւի մեջ։ Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել։ Վարչության նախագահ եղել է Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, հիմա մենք ճիշտ այսպես ենք գտել»,- ասաց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել