tert.am: Ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ձեռնամուխ է եղել երկու, անընդմեջ իրականացվող վերահսկողական գործընթացերի մեկնարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ձեռնամուխ ենք եղել ուսումանսիրելու պաշտոնատար բարձրաստիճան անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը գնումների գործընթացին։ Բացի այդ հանրային գնումների ողջ սպեկտորը ամենօրյա մշտադիտարկման տակ է ՊՎԾ-ի կողմից։ Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին շուրջ 170 վերլուծական տեղեկանքներ են կազմվել գնումների վերահսկողության վարչության կողմից, առաջարկներ են արվել տվյալ սուբյեկտներին»,- ասաց Պետրոսյանը։
Լրագրողների հարցին, թե «արդյո՞ք ուսումնասիրվել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ կապված գնումների գործընթացը, որը մի քանի հազար դրամի տարբերությամբ շահում է պետական մրցույթներ»։
«Այն բոլոր գնումները, որում տվյալ սուբյեկտը մասնակցություն է ունեցել, մինչև օրս որևէ խտրական չափորոշիչներ կամ առերևույթ իրավախախտումներ չեն հայտնաբերվել։ Ուսումնասիրել ենք և՛ գնման հրավերը, և՛ ներկայացված փաթեթները, և՛ մրցույթի պայմանները։ Մեր լիազորություններով իրականացված վերահսկողական գործընթացներով խախտւմներ չենք արձանագրել»։
comment.count (0)