Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով |armenpress.am|
09:24 - 10 նոյեմբերի, 2022

Երևանում անշարժ գույքի պետական գրանցման գործարքներն աճել են 4,4 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Այս տարվա սեպտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի պետական գրանցման 17373 գործարք է իրականացվել։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ գործարքներն աճել են 5,4%-ով։

Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը և այլն։
Նման գործարքներն ամենաշատն արձանագրվել են Երևանում՝ 31,9%, ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2,5%:
Երևանում սեպտեմբերին գրանցված գործարքները 2021-ի սեպտեմբերի համեմատությամբ աճել են 4,4%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 3,6%-ով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 7,3%-ով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել