Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում
10:14 - 11 նոյեմբերի, 2022

Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Նոյեմբերի 10-ին, ժամը 21։17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Ս. Բ., ծնված 1973 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դաշտամիջյան հատված (մոտ 15 մ) և կողաշրջվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Ջ. Յ. Ֆ.-ին (ԻԻՀ քաղաքացի) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս  հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել