Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են
16:16 - 13 նոյեմբերի, 2022

Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա դստերը և որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին հայտնեց Պեմզաշենի  համայնքապետ Աղասի Վարդանյանը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան:

«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:

Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել