Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն․ Թուրքիայի ՆԳ նախարար
13:44 - 14 նոյեմբերի, 2022

Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն․ Թուրքիայի ՆԳ նախարար

«Պետք է ասել, որ մենք ստացել ենք մեզ ուղղված ուղերձը ու գիտենք, թե այն ինչ ուղերձ է։ Մեզ ուղղված ուղերձին մենք շատ ուժեղ պատասխան ուղերձ ենք տալու, այն էլ շատ ուժեղ»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն՝ մեկնաբանելով Թուրքիայիում տեղի ունեցած պայթյունը։ 

Նա նշել է, թե Թուրքիան չի ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները․

«Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները, մենք մերժում ենք այն:․․․Գործողությունները [ահաբեկչությունը բացահայտելու] շարունակվում են: Անշուշտ, ահաբեկիչները ձերբակալվեցին, եթե մենք չբռնեինք նրանց, այսօր նրանք կփախնեին Հունաստան: Մենք գիտենք, թե ինչպես և ինչ ճանապարհով են կոորդինացվել»,- ասել է Սուլեյման Սոյլուն։

Նշենք, որ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով Ստամբուլում տեղի ունեցածը․ 

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր տեղի ունեցած բռնությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են հարազատներին: Մենք կանգնած ենք Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։

Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել