Շարքային Վահե Հովսեփյանի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը, կրակել էր ինքնաձիգով․ ՔԿ
21:29 - 15 նոյեմբերի, 2022

Շարքային Վահե Հովսեփյանի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը, կրակել էր ինքնաձիգով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել