Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին
13:40 - 16 նոյեմբերի, 2022

Դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են․ ՌԴ ՊՆ-ն՝ Լեհաստանի տարածք ընկած հրթիռների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում են, որ ռուս մասնագետները ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները, որոնցում երևում են երկրի արևելքում հրթիռի հարվածների հետևանքները, ինչպես նաև բեկորները։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը այդ բեկորները նույնականացրել են, և դրանք Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։

Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի կողմից չկա փաստահեն հայտարարություն, թե ով է արձակել Լեհաստան ընկած հրթիռները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։

Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:

Լուսանկարը՝ Reuters


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել