Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան
12:41 - 18 նոյեմբերի, 2022

Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն և ԶՖԳ այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու և խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով:

ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել