ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

 |armenpress.am|
12:48 - 22 նոյեմբերի, 2022

ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: Այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան):

«Նման նախագիծ չկա, և  նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել