Երկրաշարժ Թուրքիայում՝ Մարմարա ծովի շրջանում. տուժել է 30-ից ավելի մարդ |news.am|
09:29 - 23 նոյեմբերի, 2022

Երկրաշարժ Թուրքիայում՝ Մարմարա ծովի շրջանում. տուժել է 30-ից ավելի մարդ |news.am|

news.am: Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 35-ի, նրանցից 32-ը վնասվածքներ են ստացել Դյուզջե նահանգում։ Այս մասին տեղեկացրել է  երկրի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ավելի վաղ տեղեկացրել էր 22 տուժածի մասին։ Նրանցից մեկը ծանր վիճակում է այն պատճառով, որ թռել է մեծ բարձրությունից, գրել է նախարարը Թվիթերում։

6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 04.08-ին։ Օջախը գտնվել է 10,6 կիլոմետր խորության վրա։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ Դյուզջեի շատ տներում ճաքեր են գոյացել, կան մասնակի ավերածություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել