armenpress.am: ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։
comment.count (0)