Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
12:52 - 25 նոյեմբերի, 2022

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Մարզերում նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել